Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում

Մոսկվայում կայացած սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի սամբիստները նվաճել են 5 մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որն այս անգամ հանդես է եկել 57 կգ քաշում, և մարտական սամբիստ, 68 կգ քաշային Սամվել Բադալյանը, իրենց քաշային կարգերում գրավել են 2-րդ տեղը և արժանացել արծաթե մեդալի:

Մարզական սամբոյի տղամարդկանց մրցումներում բրոնզե մեդալակիր են դարձել Արամ Աղաջանյանը (62 կգ) և Վահագն Չալյանը (90 կգ), իսկ կանանց 56 կգ քաշային կարգում՝ Վարսիկ Գրիգորյանը։

Մեր մյուս երեք սամբիստները՝ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Արման Մանուկյանը (+100 կգ) և Սարգիս Վարդանյանը (մարտական  սամբո, 74 կգ), պարտություն են կրել նախնական փուլերում և դուրս մնացել պայքարից: