Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նոր տեսանյութ՝ հրաշքով փրկված վեց զինծառայողների մասին (տեսանյութ)

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն այսօր տեսակցության է գնացել հանրապետական բժշկական կենտրոնում բուժում ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր 70 օր գտնվում էին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Ծառայության տնօրենը բարձր է գնահատել մերօրյա հերոսների կատարած սխրագործությունները, շնորհակալություն է հայտնել բացառիկ կամքի ուժ ցուցաբերելու համար: Ժամկետային զինծառայողներից առողջական վիճակի մասին տեղեկանալուց հետո, Կարեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել տղաներին աջակցել ցանկացած հարցով: