Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը պատվավոր պրոֆեսորի կոչում է ստացել

«Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ հունահռոմեական ոճի անվանի ըմբիշ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում: Այդ մասին հայտնում է ինստիտուտի ֆեյսբուքյան էջը:

Հագաբարձուների խորհրդի տարևերջյան ամփոփիչ նիստի ընթացքում ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժ\պ Դավիթ Խիթարյանը Արմեն Նազարյանին հանձնեց պրոֆեսորի հավաստագիրը: Նրանք նաև փոխանակվեցին նվերներով: Բուհը նվեր է ստացել Արմեն Նազարյանի հեղինակային գիրքը:

Հավելենք, որ ՀՖԿՍՊԻ-ի պատվավոր պրոֆեսորի կոչման են արժանացել նաև շախմատիստ Լևոն Արոնյանը և ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: