A
A
Լևոն Արոնյանը մնում է առաջատարների շարքում. Airthings Masters մրցաշար
Աջակցիր «Ա1+»-ինԱրագ շախնատի Airthings Masters առցանց մրցաշարում այսօր կայացան 5-8-րդ տուրերը:
Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակեց 2 միավոր: Նա ոչ-ոքի խաղաց իր բոլոր մրցակիցների՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացի Վեսլի Սոյի և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Մեր շախմատիստը վաստակելով 4,5 միավոր, հինգ մասնակիցների հետ շարունակում է բաժանել 1-6-րդ տեղերը:
Վաղը կկայանան վերջին երեք՝ 9-11-րդ տուրերը: Լևոն Արոնյանը կհանդիպի հնդիկ Պենտալա Հարիքրիշնայի (3,5 միավոր), ռուսաստանցի Դանիլ Դուբովի (4,5) և իսպանացի Դավիդ Գուխարոյի (3) հետ: Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ մտնելու համար հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին ութ հորիզոնականներում: