A
A
Արթուր Գաբրիելյանը՝ շախմատի Ա․ Ղարաբաղցյանի հուշամրցաշարի հաղթող
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող հայազգի գրոսմայստեր Արթուր Գաբրիելյանի հաղթանակով է ավարտվել Արմավիրում կայացած կայծակնային շախմատի Ա․ Ղարաբաղցյանի հուշամրցաշարը։
Մեր հայրենակիցը 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և ռուս գրոսմայստեր Վլադիմիր Զախարցովի հետ բաժանել 1-2-րդ տեղը։ Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող է ճանաչվել Արթուր Գաբրիելյանը։
Հուշամրցաշարին մասնակցել են 51 շախմատիստ, որոնց մեջ շատ են Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստները։ Մասնավորապես՝ Լևոն Դանիելյանը, Դավիթ Զաքարյանը, Արթուր Գրիգորյանն ու Անատոլի Սարգսյանը 5,5-ական միավորով բաժանել են 12-15-րդ տեղերը։