Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործազրկությունը չի նվազել

Տնտեսություն

Հայաստանի տնտեսությունը այս տարվա հունվար-մայիսին աճել է 8,8%-ով: ՀՆԱ-ն կազմում է 1016. 8 մլրդ դրամ: Այդ են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական ցուցանիշները:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս աճը 7.2 տոկոս էր:

Ըստ հրապարակման` այս տարվա հինգ ամսվա ընթացքում աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում:

Սակայն աճը դեռեւս չի խոսում գործազրկության նվազման մասին: Հայաստանում 1.2 տոկոսով ավելացել է պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը` կազմելով 84.900 մարդ:

Այս տարվա հունվար-մայիսին շինարարությունը արձանագրել է 12.5% աճ։ Արդյունաբերության ոլորտում աճը կազմում է 12,1 տոկոս:

Արտաքին առեւտրաշրջանառության ծավալները հունվար-մայիսին կազմել է 1.78 միլիարդ դոլար, ինչը 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34.5%-ով։ Ընդ որում` արտահանումը ավելացել է 64.5%-ով, իսկ ներկրումը` 28.5%-ով:

Ծառայությունների ոլորտի աճն այս տարվա առաջին հնգամսյակում կազմել է 6,8%: