A
A
Առողջապահության նախարարության իրականացրած ծախսերը՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
| 1 | Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր | 9.671.904.002 |
| 2 | Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) | 1.665.779.100 |
| 3 | Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում | 1.198.435.608 |
| 4 | Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր | 394.345.823 |
| 5 | Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն | 1.317.991.160 |
| 6 | Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն | 3.913.164.647 |
| 7 | Բժշկական սարքավորումներով հագեցվածություն | 5.478.511.373 |
| 8 | Բժշկական կենտրոնների վերանորոգում | 1.526.437.183 |
| 9 | Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ | 1.019.033.524 |
| 10 | ՉԺՀ-ից գնված սարքավորումների տեղափոխում ՀՀ (չարտերային չվերթների կազմակերպում) | 306.320.664 |
| Հանրագումար | 26.491.923.082 |