A
A
«Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Տիգրան Չոբանյանի ձերբակալումը». փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քիչ առաջ Դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Հովհաննիսյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, Հայ Ազգային Գվարդիայի նախագահ, երեք պատերազմի մասնակից, հրամանատար Տիգրան Չոբանյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը(հիմնավոր կասկածի բացակայությամբ):
Տ.Չոբանյանը մեղադրվում էր ՀՀ կառավարության շենքը խմբի կազմում զավթելու փորձ կատարելու մեջ:
Կեցցե ՀՀ Դատարանը, ի դեմս արդարամիտ Դատավոր Ա.Հովհաննիսյանի!!!
Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։
Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որպեսզի գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք: