«Դատարանը Արագած Ախոյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ». պաշտպան․ Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինՎարույթ իրականացնող մարմինը Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով։ Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր Վարդան Գրիգորյան) որոշում կայացրեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի ձերբակալությունը համարել ոչ իրավաչափ:
Aravot.am-ի հետ զրույցում Արագած Ախոյանի փաստաբան Բենիկ Գալստյանը տեղեկացրեց. «Դատարանը որոշում կայացրեց պաշտպանի կողմից՝ Արագած Ախոյանի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը բավարարել. ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ, քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությունը մերժել»:
Հիշեցնենք՝ հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաք է իրականացվել, որի ընթացքում 21 անձ բերման է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։
Նյութի շարունակությունն այստեղ․