Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Դատարանն ավարտեց բացարկի միջնորդության քննարկումը․ դատական ակտը՝ փետրվարի 3-ին (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտեց պաշտպանական կողմի ներկայացրած բացարկի միջնորդության քննարկումը և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 3-ին, ժամը 12։00-ին։ Այդ մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից:
 
Մեղադրող կողմի գնահատմամբ՝ այս միջնորդությունը պետք է թողնել առանց քննության, քանի որ «կրկին արձանագրվում է պաշտպանության կողմի իրավունքի փաստը»։ Դատախազ Պետրոս Պետրոսյանի համոզմամբ՝ «պաշտպանական կողմի այս մարտավարությունը ծառայեցվում է ոչ թե դատավարական նպատակների, այլ՝ դատական նիստերը տապալելու համար»։ Ըստ նրա՝ դատական քննությունը 18 ամիս գտնվում է նախապատրաստական փուլում և առաջ չի գնում։