A
A
Վարդան Մինասյանը կարիերան կրկին կշարունակի Ղազախստանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարիերար կշարունակի Ղազախստանում:
Ինչպես տեղեկացնում են ղազախական լրատվամիջոցները, հայ մասնագետը երեկ ներկայացվել է Թարազ քաղաքի համանուն թիմի ֆուտբոլիստներին՝ որպես գլխավոր մարզիչ: Նա նաև հանդիպել է Ժամբիլի մարզի ղեկավարության հետ և համաձայնեցրել պայմանագիրը:
Այսօր Վարդան Մինասյանը «Թարազի» հետ մեկնելու է թուրքական Անթալիա, որտեղ նախատեսված է ուսումնամարզական առաջին հավաքը: Անտեղ մեր մարզիչը պետք է ընտրի թիմի նորեկներին:
Նշենք, որ Վարդան Մինասյանը նախկինում արդեն աշխատել է Ղազախստանում՝ 2014-15թթ գլխավորելով Կոստանայի «Տոբոլ» թիմը: