Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայկական Գուլպա (տեսանյութ)

Արդեն 4 ամիս մեր երկրում գուլպայի նոր արտադրություն է գործում, ապրանքանիշն անվանել են հենց այդպես՝ «Գուլպա»։ Հումքը ռուսական, լեհական և եգիպտական է։ Թուրքականի արգելքի դրական ազդեցությունն արդեն զգացել են, տեղականի պահանջարկն աճել է, պատրաստ են օրական մինչև 5 հազար զույգ գուլպա արտադրել։ Մտադիր են շուտով արտահանել Ռուսաստան և Միացյալ նահանգներ։ Վստահեցնում են՝ եվրոպական որակի դիմաց գները մատչելի են։