Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իսպանացի մասնագետ Խիմես Մելենդեսին փոխարինել է Ռաֆայել Նազարյանը (տեսանյութ)

Երևանի ԲԿՄԱ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի տեխնիկական տնօրենի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Նա այդ պաշտոնում կփոխարինի իսպանացի Խիմես Մելենդեսին, որի պայմանագիրն ավարտվել է։ Այդպիսով, Ռաֆայել Նազարյանը երրորդ պաշտոնն է ստացել ֆեդերացիայում, քանի որ նա միաժամանակ գլխավորում է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը, բացի այդ Երևանի ԲԿՄԱ-ն հովանավորվում է հենց ՀՖՖ-ի կողմից:

Ինչպես հայտնում է աղբյուրը, ստեղծվել է նաև տեխնիկական տնօրենին կից մարզչական խորհուրդ, որի կազմում Ռաֆայել Նազարյանից բացի ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Արտակ Օսեյանը և Մհեր Միրումյանը: Մարզչական խորհրդի գործունեությունը կրելու է ամենօրյա բնույթ և իր մեջ ներառելու է ինչպես տարիքային տարբեր հավաքականների աշխատանքների վերահսկումը, այնպես էլ մարզչական կրթության կազմակերպման հետ կապված ամենատարբեր գործառույթների իրականացումը: