Բացել լրահոսը Փակել լրահոսը
1564405158_0_0_3034_1707_1920x0_80_0_0_d2a718571d405159b59e292cc40c4d8f
A A
Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հրաժարական է տալիս, գրում է РИА Новости-ն։

Նա ասել է, որ հրաժարականի պատճառ է դարձել նաեւ իշխող կուսակցության հետ տարաձայնությունները ընդդիմադիր Նիկա Մելիային կալանավորելու մասին դատարանի որոշման կատարման շուրջ:

«Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու բևեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»,- հայտարարել է Գախարիան: