Ծխի տհաճ հոտ ու մոխրացած գույք՝ ահա այն, ինչ մնացել է Սարգսյանների տնից․ նրանք կմնան դրսո՞ւմ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍարգսյանների տնակն է կամ այն, ինչ մնացել է առեղծվածային հրդեհից հետո. տիկին Քնարիկը պատմում է, թե ինչպիսին էր տնակը դեռ օրեր առաջ: 2021թ. փետրվարի 22-ը Սարգսյանների ընտանիքի համար մոխրագույնով է ներկվել:
Այդ օրը նրանց կիսաքարաշեն տնակն այրվել է, ծխի տհաճ հոտ ու մոխրացած գույք՝ ահա այն, ինչ մնացել է նրանց տնակից: Հիմա էլ, անգամ մարզպետարանի առաջարկն ընդունելուց հետո էլ 6-ամսյա Կոլյան ու ծնողները կմնան բախտի քմահաճույքին:
Որպես ՀՀ քաղաքացի փոքրիկն ունի իրավունք՝ ապահով ու բարեկեցիկ կյանքով ապրելու, բայց ապագան մշուշոտ ու մոխրացած է իրեց տնակի նման, տարիներ հետո որպես զինվոր պաշտպանելու է հայրենիքը մինչդեռ, ըստ տիկի Քնարիկի, պետությունը նվազագույն պայմաններ մինչ օրս չի կարող ապահովել Կոլյայի համար:
«Այսօր» լրատվականը խնդրի պարզաբանման համար դիմեց Գյումրու համյանքապետարան, որտեղից էլ պատասխանեցին՝ 2020թ. հուլիսի 17-ին տեղացած հորդառատ անձրեւից հետո համայնքապետարանի ստեղծած համապատասխան հանձնաժողովը որոշում է կայացրել ընտանիքին հատկացնել մեկսենյականոց սոցիալական բնակարան, որից հրաժարվել են, իսկ հրդեհից հետո աջակցելու դիմումին, ինչպես նշեցինք, գրավոր արդեն պատասխանել են, ավագանու հաջորդ նիստում էլ կքննարկվի Սարգսյաններին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը:
Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում