A
A
Գերեվարված զինվորների ծնողները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքը
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի գերեվարված զինվորների ծնողները մարտի 5-ին փակել են մարզպետարանի մուտքը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ծնողները, թույլ չեն տվել, որ որևէ աշխատակից ներս մտնի: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Նշում են, որ լուսաբանման ենթակա ասելիք այս պահին չունեն:
Նմանատիպ ակցիա ծնողները կազմակերպել էին նաևմարտի 3-ին և նշել, որ նոր հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերջնական ու հստակ պատասխան, թե երբ են իրենց որդիները վերադառնալու: Մարտի 3-ին, սակայն, նրանք կառույցի ելումուտը չէին արգելել: