Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ինքնամոռաց սեր ու զոհողություն` հանուն հայրենիքի (տեսանյութ)

Հայրենիքին ամեն ինչից վեր դասող հայորդին հերոսացավ ու անմահացավ հենց հանուն հայրենիքի: Վիկտորjայի խոսքով` նրանց ավագ դուստրը հերոս հոր ուղով կգնա. ռազմական բժիշկ է դառնալու: Սպայի կին լինելը հեշտ չէ, բայց դա գիտակցելով է ամուսնացել: Վիկտորիայի խոսքով՝ Մանվելի հետ ապրած ամեն մի օրը տարի է եղել իր համար, եւ նրանք մի ամբողջ կյաքն են ապրել միասին: Մանվելի դասղեկը հիշում է նրա հետ ունեցած դասերը այս դասասենյակում եւ այն նստարանը, որտեղ ապագա փոխգնդապետն էր նստում: Դեռ դպրոցական հասակից հայոց պատմությունը ամենասիրած առարկան է եղել. հիշում է ուսուցիչը: Հիմա նա այդ պատմության մի մասնիկը դարձավ հավերժ: