A
A
ՏԿԵ նորանշանակ նախարարը հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։ Հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նախարարը նախ ծանոթացել է աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։
ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող ծրագրերը։
Նախարարը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հորդորել է աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից։
Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև ընթացիկ ծրագրերին, նախարարության առաջիկա անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։