ՀՀ-ն դարձել է սպանության, նարկոբիզնեսի, վթարների, ռազբորկաների մեծ թիվ արձանագրող երկիր․ Գ․ Մակարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այդ իրավապահ կառույցներից մենք ի՞նչ էինք ուզում ստանալ թվային կամ սկզբունքային առումներով։ Այդ նպատակները պետք է հստակեցվեին գերատեսչությունների լիազորությունների շրջանակներում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, վերլուծաբան Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով վերջին պաշտոնանկություններին։
Տնտեսագետը գտնում է, որ պետությունը պետք է պլանավորի, թե տարբեր գերատեսչություններում կամ ոլորտներում ինչ ցուցանիշներ պետք է ունենանք։ Նման պլանավորման բացակայության պատճառով պաշտոնյաների համար պարզ չէ, թե ինչ արդյունք պետք է ապահովի։ «Ամենաակնհայտը ՆԳՆ-ն է։ Հայաստանը վերածվել է սպանությունների, ծեծկռտուքների, ռազբոռկաների, նարկոբիզնեսի, վթարների հսկայական թվաքանակ արձանագրող պետության»,- հավելեց Գ․ Մակարյանը։
Խոսելով տնտեսության մասին՝ Գ․ Մակարյանը մտահոգություն հայտնեց, որ մեր երկրում ողջ աշխատավարձի 80 տոկոսը բաժին է հասնում Երևանին։ Եվ իշխանություններին խորհուրդ է տալիս անպայման զարգացնել մարզերը։
Մանրամասները՝ տեսանյութում։