Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak - van
A A
Սպորտ

«Վանը» հաղթեց «Շիրակին» և շրջանցեց «Լոռի ՖԱ»-ին․ ՀՀ Ֆուտբոլի Պրեմիեր լիգա

«Շիրակ» - «Վան» հանդիպումով այսօր մեկնարկեց VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը։

Խաղը հաջող սկսեցին դաշտի տերերը, որոնք 16-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Աչքի ընկավ սերբ Իգոր Ստանոևիչը։ Սակայն հյուրերը շատ արագ վերականգնեցին հավասարությունը։ Հանդիպման 21-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ իվուարցի Ստեֆան Աջումանին։ 

Երկրորդ խաղակեսի 81-րդ րոպեին «Վանի» ֆուտբոլիստները 11մ հարվածի իրավունք ստացան, որը վստահ իրացրեց իվուարցի Վիլֆրիդ Իզան։ Այդ գոլն էլ վճռեց խաղի ելքը՝ 1։2։

Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 24 միավոր և առաջ անցավ առաջնությունից դուրս եկած «Լոռի ՖԱ»-ից, որը մինչ այդ գտնվում էր 6-րդ հորիզոնականում։ «Շիրակը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և վաստակած 12 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը։

Տուրի մնացած խաղերը հասկանալի պատճառով տեղի կունենան ապրիլի 25-ին և 26-ին։