A
A
Սպիտակ տունը հաղորդագրություն է հրապարակել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույցի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ և Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում ամերկյան կողմը փոխացել է երկկողմ կառուցողական մթնոլորտում հարաբերությունները համագործակցության այլ ոլորտներով համալրելու և արդյունավետ կերպով անհամաձայնությունները կառավարելու իր հետաքրքրությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը, երկու նախագահները համաձայնության են եկել ՆԱՏՕ-ի հունիսին կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման մասին, որի ընթացքում քննարկվելու է երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ: