ՌԴ-ն գործակալների ցանց ունի և կարող է ընտրությունների վրա էական ազդեցություն ունենալ․ Հ․ Խուրշուդյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ԱՄՆ-ը տարիներ շարունակ ջանքեր էր գործադրում հայ-թուրքական հաշտեցումը կյանքի կոչելու համար, որով պետք է Հայաստանն ավելի անկախ դառնար Ռուսաստանից։ Մենք գիտենք, որ այդ կախվածության անկյունաքարային պատճառը Հայաստանի հանդեպ Թուրքիայի սպառնալիքն է։ Իսկ Ցեղասպանության ճանաչմամբ այդ սպառնալիքը էապես կնվազի»,- «Ա1+»- հետ զրույցում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն՝ անդրադալնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
Հ․Խուրշուդյանը նաև գտնում է, որ Արցախի հարցը նույնպես լուծվելու է հայ-թուրքական հաշտեցման շրջանակներում, և, որ 44 օրյա պատերազմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորված չլինելու արդյունք էր։ Եվ հիմա ԱՄՆ-ը փորձում է այդ սպառնալիքը, եթե ոչ վերացնել, ապա այնքան նվազեցնել, որ Հայաստանը չունենա Թուրքիայից սպառնալիքի դիմագրավման խնդիրը։
Հ․Խուրշուդյանի ներկայացմամբ, Ջո Բայդենի այդ հայտարարությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու նոր հնարավորություն է բացում։ Խոսքը վերաբերում է նաև անվտանգային խնդիրներին։ Նա նաև համոզված է, որ եթե Հայաստանը 2013թ․ ստորագրած լիներ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, անցած տարվա պատերազմի ժամանակ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը կլինեին Հայաստանի ու Արցախի կողքին․ «Եվ Ադրբեջանը երբեք իրեն թույլ չէր տա հարձակվել Արցախի վրա, նույնիսկ եթե դա Ռուսաստանը հրահրեր»։
Անդրադառնալով Ադրբեջանում գտնվող հայ գերիներին՝ Հ․ Խուրշուդյանը հավելեց, թե Արևմուտքը նրանց վերադարձնելու որոշում է կայացրել։ Եվ այսուհետ հայ գերիների պատճառով ոչ թե Ադրբեջանն է ճնշում գործադրելու Հայաստանի վրա, այլև Արևմուտքն է ճնշելու Ադրբեջանին։
Իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական զարգացումներին, ասում է՝ ՌԴ-ն Հայաստանում ունի գործակալական լայն ցանց, որով կարող է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների վրա էական ազդեցություն ունենալ։
Մանրամասները՝ տեսանյութում