Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առաջարկով ուզում էր չեզոքացնել հնարավոր բախումը․ Հմայակ Հովհաննիսյան (տեսանյութ)

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկվա իր հայտարարություն- առաջարկությամբ ցանկանում էր կասեցնել իշխանությունների և ընդդիմադիր ուժերի միջև հնարավոր բախումը, որը կարող էր տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կամ հետո։

Հիշեցնենք, որ առաջին նախագահը երեկ հայտարարություն էր տարածել, թե մարտի 25-ի հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել է ընտրություններին մասնակցել միասին, բայց երկրորդ նախագահը հրաժարվել է։ Լ․Տեր-Պետրոսյանը երեկ նորից է կրկնել իր այդ առաջարկը։

Իսկ քաղաքագետը գտնում է, որ առաջին նախագահը ճանաչելով թե իշխանություններին, թե ընդդիմությանը՝ զգում է որ առկա լարվածության արդյունքում քարոզարշավի կամ ետընտրական շրջաններում կողմերի միջև բախումը կարող է անխուսափելի լինել։

«Այդ բևեռները քարոզարշավի ժամանակ կարող են բախվել, և տեղի ունենա շատ ցավալի իրավիճակ։ Լ․ Տեր-Պետրոսյանը փորձում է այդ բախումից խուսափել։ Նա ցանկանում է, որ իրավիճակը չզարգանա ողբերգական հունով, ինչի վտանգը կա։ Մենք դա տեսնում ենք, դա եղավ Սյունիք՝ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ, մինչ այդ, Գյումրի՝ Վազգեն Մանուկյանի այցի ժամանակ եղավ։ Ռ․Քոչարյանը դեռ չի սկսել իր այցելությունները, բայց այս դեպքում էլ կարող են լինել տարբեր էքսցենզներ, մանավանդ որ իշխանությունը սիրում է ապտակին ապտակով պատասխանել։ Եվ այդ հակադրությունը կարող է ավելի սրվել»,- ասում է Հ․Հովհաննիսյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում