Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lox
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Բուդապեշտում այսօր մեկնարկում է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունը: 

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մրցաշարին կմասնակցեն նաև մեր պատվիրակները՝ լողորդներ Արմինե Ավետիսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արման Վահանյանը, Արթուր Բարսեղյանը, Վլադիմիր Մամիկոնյանը, Էդվարդ Ճաղարյանը, ջրացատկորդներ՝ Վլադիմիր Հարությունյանը և Վարդան Բայանդուրյանը: 

Առաջնությունը կտևի մինչև մայիսի 23-ը: Կորոնավիրուսի վարակը չտարածելու համար մրցումները կանցնեն առանց հանդիսականների: