Բացել լրահոսը Փակել լրահոսը
184811715_2940034792904297_1679395961660479960_n
A A
Պաշտոնական

Պատվաստումային խումբ՝ Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:
 
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
 
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
 
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: