Բացել լրահոսը Փակել լրահոսը
15595bfc615509b76_5bfc61550437e
A A
Պաշտոնական

Ռեստորանների Հայկական Միությունը կտրականապես դեմ է ընդհանուր ԱԱՀ համակարգի ներդրման հայեցակարգին

Ռեստորանների Հայկական Միության հայտարարությունը․

Ռեստորանների Հայկական Միությունը կտրականապես դեմ է կառավարության կողմից առաջարկվող, ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունների կողմից նախնական քննարկման դրված ընդհանուր ԱԱՀ համակարգի ներդրման հայեցակարգին, որով վերացվում է նաև շրջանառության հարկի տեսակը, ի մասնավորի, հանրային սննդի ոլորտում աշխատող ընկերությունների համար։

2020-ին Քովիդի համավարակի և պատերազմի ճգնաժամերից դեռևս լիովին դուրս չեկած և նոր վերականգնվող տնտեսության ոլորտների, մասնավորապես հանրային սննդի բնագավառի համար, առաջարկվող հարկային փոփոխությունների արդյունքում մի քանի՝ 3-4, անգամ կավելանա հարկային բեռը և կունենա ծանր հետևանքներ՝

անհամեմատ կբարձրանան մատուցվող ծառայությունների արժեքները

Կառաջանա անհավասար մրցակցություն

Կփակվեն հարյուրավոր ձեռնարկություններ

Կկորսվեն հազարավոր աշխատատեղեր։

Սա իր հերթին բերելու է նաև հանրային սննդի կողմից վճարվող հարկերի կրճատման՝ այսինքն նաև չի իրագործվելու ավելի շատ հարկեր հավաքելու կառավարության հռչակած նպատակը։

Միաժամանակ հիշեցնում ենք, որ 2018-ին արդեն իսկ երեք անգամ ավելացել է հանրային սննդի ոլորտի հարկային բեռը, ինչը նշանակում է, որ առաջարկվող հայեցակարգի ընդունման դեպքում ընդամենը 3 տարում մեր բնագավառի բիզնեսի հարկումը ավելանում է 10 անգամ։

Սա անթույլատրելի է։

Ելնելով վերոնշյալից պահանջում ենք պահպանել շրջանառության հարկը առկա կարգավորումներով, բարելավել հարկային վարչարարությունը և չխոչընդոտել այս հետճգնաժամային իրավիճակում հանրային սննդի ոլորտի վերականգնմանը։

Ռեստորանների Հայկական Միությունը վճռականորեն շարունակելու է բոլոր օրինական միջոցներով  պայքարել հանրային սննդի ոլորտի շահերի պաշտպանության համար։