Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Բոլոր հնարավոր միջոցներով Հայաստանին ստիպում են Սյունիքի հարցում զիջումների գնալ․ Լաուրա Բաղդասարյան (տեսանյութ)

«Երեկվա բանակցությունները արդյունք չեն տվել, և վստահ եմ, որ չեն տալու։ Այդ զորամիավորումը հենց այնպես չի ելել, դա համարում են իրենց տարածքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սև լճի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացմանը։

Փորձագետը վստահ է, որ ադրբեջանական զորամիավորումը ետ չի գնալու, քանի որ նրանք այդ հրահանգը չեն ստացել Իլհամ Ալիևից։ Եվ որ նրանք ոչ միայն փորձում են կահավորել այդ տեղանքը, այլև պնդում են, որ այն իրենց տարածքն է։ «Սարսափելին այն է, որ մենք դարձել ենք մի պետություն, որը ոչ միայն չի կարող տեղում կասեցնել այդ առաջխաղացումը, այլև դեռ 2-3 օր էլ սպասում ենք ՀԱՊԿ-ի խորհրդատվություններին՝ մեր հողում հանդուրժելով օտար բանակի ներկայությունը»,- ասում է նա։

Լ․ Բաղդասարյանը նաև գտնում է, որ Սյունիքը դեռ շատ երկար է լինելու նման լարված օրակարգում, քանի որ այն ճանապարհների բացման կենտրոնական խնդիրն է։ Իսկ Սյունիքով ճանապարհ բացելը ոչ թե Հայաստանի, այլ Ադբեջանի և Թուրքիայի թիվ մեկ շահն է։ Իսկ Ադրբեջանից առայժմ փորձագիտական մակարդակով հայտարարություններ են հնչում, որ, եթե Հայաստանը դիմադրի Սյունիքով միջանցք տալուն, իրենք էլ կփակեն Լանչինի միջանցքը։

Լ․ Բաղդասարյանը նաև գտնում է, որ Հայաստանը պետք է կասեցներ ադրբեջանցիների առաջխաղացումը․

«Ցանկացած պետություն, որի պետական սահմանը խախտվում է, պետք է միանգամից կասեցներ այդ առաջխաղացումը։ Պետք էր վերջնագիր ներկայացնել և անել այն ինչ պարտավոր էր անել ցանկացած երկրի սահմանապահ զորքը»։

 

Մանրամասները՝   տեսանյութում