Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+dataran 18.05.
A A
Սպորտ

Մադրիդի դատարանը ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին մեղադրում է մենաշնորհի մեջ

Մադրիդի թիվ 17 դատարանը 6 հարց է ուղղել Եվրոպական Միության դատարանին, որոնցում ցանկանում է պարզել, արդյոք ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն չեն խախտվում այդ կազմակերպության օրենքները, երբ դրանք սպառնում են որակազրկել այն ակումբներին, որոնք ստեղծել են անկախ Սուպերլիգա: Այդ մասին տեղեկացնում է իսպանական AS թերթը: 

Դատարանի կարծիքով, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողմից առաջարկած Սուպերլիգան ունի կոմերցիոն նպատակներ և կարող է օգուտ բերել Եվրոպական Միության տնտեսությանը: ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն արգելելով դրա անցկացումը, փաստորեն խախտում են այս տարվա հունվարի 21-ին մենաշնորհների մասին ընդունված նոր դեկլարացիան:

Իսպանացի դատավորները նաև գտնում են, որ վերը նշված ֆուտբոլային կազմակերպությունները չարաշահում են իրենց իշխանությունը և խախտում ԵՄ-ի տնտեսության շուկայական հարաբերության պաշտպանվածության օրենքը, այսինքն` ազատ մրցակցությունը:

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց հերթին կարծում են, որ պաշտպանում են հենց ֆուտբոլին` թույլ չտալով այն վերածել բիզնեսի, պահպանում են սպորտային սկզբունքը: