Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայաստանը և տարածաշրջանային վերջին զարգացումները․ Իրավիճակը Սյունիքում. Ոսկանյան (տեսանյութ)

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին և այս համատեքստում Իրանի արձագանքին։ Նա մասնավորապես նշել է, որ Հայաստանը պետք է վարի հստակ տեղեկատվական քաղաքականություն, որպեսզի մեր գործընկերները հստակ արձագանք տան։ Նա նշել է, որ Իրանն ի սկզբանե ԱԳՆ մակարդակով շատ զուստ և հավասարակշիռ էր արտահայտվում սահմանային իրավիճակի մասին։

«Սակայն դրան հաջորդեց  Իրանի Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի մեկնաբանությունը, որում հստակ արձանագրվեց, որ Իրանը դեմ է, որ իր Հյուսիսային սահմաններում որևէ փոփոխություն կատարվի»,-նշեց փորձագետը։