A
A
Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը` Եվրոպայի արծաթե մեդալակիրներ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ընբիշներն ևս երկու մեդալ նվաճեցին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցող ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում:
61 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը եզրափակիչ մրցամարտում 1:6 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Թեյմուրազ Վանիշվիլուն և բավարարվեց արծաթե մեդալով:
Նման ճակատագրի արժանացավ նաև 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը, որը ոսկե մեդալի համար մրցամարտում զիջեց ռուսաստանցի Չերմեն Վալիևին` 0:4:
Այդպիսով, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 հավաքականը Սկոպյեում նվաճեց 2-ական արծաթե և բրոնզե մեդալ: