Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Նոային» և միացավ մեդալների համար պայքարին 

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում 5-րդ տեղում ընթացող «Ուրարտուն» իր հարկի տակ ընդունեց մրցաշարի միանձնյա առաջատար «Նոային»:

Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաղթանակով: Միակ գոլը 3-րդ րոպեին խփեց Ուգոչուկվու Իվուն:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 35 միավոր և ընդհուպ մոտեցավ առաջատար քառյակին: թիմին արդեն ընդամենը երկու միավոր է բաժանում 3-րդ տեղում գտնվող «Արարատից», որի հետ հանդիպելու է հաջորդ խաղում:

«Նոան» չնայած առաջին պարտությունը կրեց վերջին 8 խաղերում, սակայն 41 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում է «Արարատ-Արմենիան», որն ունի 38 միավոր: 37-ական միավոր 3-4-րդ տեղերը բաժանում են «Արարատն» ու «Ալաշկերտը»:

Վերջին, 25-րդ տուրը, տեղի կունենա մայիսի 28-ին, սակայն մինչ այդ կանցկավեն հետաձգված մի քանի խաղեր: