Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak
A A
Սպորտ

«Շիրակը» սեփական դաշտում խոշոր հաշվով պարտվեց «Փյունիկին»

Շիրակցիները կրել են 14 պարտություն: VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին խաղում առաջնության ետնապահ Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Երևանի «Փյունիկին»: Խաղն ավարտվեց տանտերերի խոշոր հաշվով պարտությամբ` 1:5:

Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 25 միավոր և մոտեցավ 6-րդ տեղում գտնվող Չարենցավանի «Վանին», որը 3 միավոր ավելին ունի: «Շիրակը» կրեց իր 14-րդ պարտությունը, այնքան, որքան առաջին երեք տեղերի թիմերը միասին վերցրած:

Շիրակցիները 13 միավորով զբաղեցնում են վերջին 9-րդ տեղը: Վերջին` 25-րդ տուրի խաղերը կկայանան մայիսի 28-ին: Մինչ այդ կանցկացվեն հետաձգված երեք հանդիպումները: