Հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը նշել է Ռուսաստանի հավաքականում խաղալու դրդապատճառը
Աջակցիր «Ա1+»-ինՀայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը նշել է Ռուսաստանի հավաքականում խաղալու դրդապատճառը Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպանը պատրաստվում է Եվրո-2020-ին: Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պարզաբանել է, թե ինչու է նախընտրել հանդես գալ Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի ազգային հավաքականում:
«Այո, վերջին կես տարում ես երկու առաջարկ եմ ստացել: Սակայն ես հրավիրվեցի երիտասարդական հավաքական, մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, ապա կանչեցին ազգային հավաքական: Ամեն ինչ այնպես արագ ստացվեց, որ ես մտածելու ժամանակ չունեցա: Խաղալու ցանկությունը որոշիչ դարձավ: Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել հավաքականին և որոշ ժամանակ հանդես կգամ թիմում», - Sport24 կայքով ասել է հայազգի ֆուտբոլիստը, որը Ռուսաստանի հավաքականի կազմում այժմ պատրաստվում է այս տարվա ամռանը կայանալիք Եվրո-2020-ին եզրափակիչ մրցաշարին: