A
A
Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մարզիչներ Կարեն Աղամալյանի, Հարություն Նազարյանի և Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է սկսել Աբովյանի մարզաբազայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
Հավաքին մասնակցում են 21 բռնցքամարտիկ: Այնուհետև մեր ընտրանին ևս մեկ հավաք կանցկացնի Օլիմպավանում:
Հայաստանի երիտասարդական ընտրանին նախապատրաստվում է հունիսի 15-ից 25-ը Իտալիայում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Մարզչական կազմը նախատեսում է մրցավայր տանել 8 տղա և 2 աղջիկ: