A
A
Հայաստանի 2 ըմբիշ կպայքարի Եվրոպայի ոսկու, իսկ մյուս երկուսը` բրոնզի համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները հաջող մեկնարկեցին Սկոպյեում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում:
Մրցումների առաջին օրը մեր երկու մարզիկները հաղթահարեցին նախնական փուլի բոլոր արգելքները և մտան եզրափակիչ: Նրանք են 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը և 130 կգ քաշային Դավիդ Օվասապյանը, որոնք երեքական հաղթանակ տարան և պայքարից դուրս թողեցին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Թուրքիայի, Բելառուսի և Շվեյցարիայի պատվիրակներին: Հրաչյա Պողոսյանը ոսկե մեդալի համար կմրցի շվեդ Նիկլաս Օելենի, իսկ Դավիդ Օվասապյանը` ռուսաստանցի Միխայիլ Լապտևի հետ:
Մեր 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը և 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը պարտություն կրեցին կիսաեզրափակիչ փուլում և վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար: