Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ispania
A A
Սպորտ

Մադրիդի «Աթլետիկոն» ու «Ռեալը» այսօր կորոշեն Իսպանիայի չեմպիոնին

Իսպանիայի ֆուտբոլի Լա լիգայում այսօր կկայանան վերջին` 38-րդ տուրի կենտրոնական հանդիպումները, որոնք ի հայտ կբերեն այս տարվա չեմպիոնին:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ մրցաշարային աղյուսակը 83 միավորով գլխավորում է Մադրիդի «Աթլետիկոն»: Նրան հաջորդում է Մադրիդի «Ռեալը», որը երկու միավոր քիչ ունի:

«Աթլետիկոն» Վալյադոլիդում կհանդիպի տեղի համանուն թիմին, որը կենաց-մահու պայքար է մղում Լա լիգայում մնալու համար: «Ռեալը» սեփական դաշտում կընդունի «Վիլյառեալին», որն իր հերթին պայքարում է Եվրոպայի լիգայի ուղեգրի համար:

Այսօր հայտնի կդառնա նաև վերջին անհաջողակը, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի Լա լիգան: Փրկարար 17-րդ տեղի համար պայքար են մղում երեք թիմեր` «Ուեսկան», «Էլչեն» և վերևում նշված «Վալյադոլիդը»: