A
A
ՀՕՊ զինծառայողների մասնակցությամբ ճամբարային հավաքներ՝ «Բաղրամյան» զորավարժարանում
Աջակցիր «Ա1+»-ինԶինված ուժերի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվում են ճամբարային հավաքներ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Հավաքների շրջանակում կազմակերպվող տեսական և գործնական պարապմունքները միտված են զինծառայողների մասնագիտական գիտելիքների զարգացմանը, արագ փոփոխվող իրադրության պայմաններում ճկուն և ներդաշնակ գործողությունների վարման հմտությունների կատարելագործմանը։