Բացել լրահոսը Փակել լրահոսը
r4p9HVfNIHGaLKB0
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանն իրական բարեկա՞մ, թե ախոյան․ քննարկում են խորհրդարանականները (տեսանյութ)

Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի հետ խոսակցությունը շարունակվում է և պետք է պահպանենք լավատեսությունը։

Այս մասին Խորհրդարանի ամբիոնից ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը՝ անդրադառնալով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիտարկմանը, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը ի վիճակի չեն Հայաստանի պաշտպանությունն ապահովել։

Միրզոյանը հայտնեց, որ մայիսի 17-ին հանդիպել է Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ․

«Բավականին անկեղծ և կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։ Բացի այդ, ՌԴ–ի հետ Հայաստանն ունի անվտանգության առնչվող միջազգային պայմանագրեր, և չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները»,-ասաց Միրզոյանը։

Միրզոյանը վստահեցրեց՝ ջանքեր գործադրվում են միջազգային հանրության ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա սևեռելու համար։

Բաբաջանյանը հիշեցրեց՝ ՌԴ-ն հայտարարել է, որ պատրաստ է աջակցել միայն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերում, հիշեցրեց նաև Հայաստանին աջակցող ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայտարարությունները։

Միրզոյանն էլ վստահեցրեց՝ բոլորի հետ՝ այդ թվում նշված երկրների և մեր ռազմավարական դաշնակցի հետ քննարկումները շարունակվում են․

«Միշտ չէ, որ նման բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, երբեմն սառնասրտությունն ավելի արդյունավետ է»,-նշեց նա։

Այնուհետև այս թեմային անկախ պատգամավորը անդրադարձավ նաև իր ելույթում։ Հիշեցրեց,ո ր ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ իր դռները բաց են Ադրբեջանի առաջ և խոչընդոտը Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական հարաբերությունների բացակայությունն է, ինչին հնարավոր է հասնել մոտ ապագայում․

«Սա անթույլատրելի մի իրավիճակ է, որի առաջ կանգնել է Հայաստանը՝ շնորհիվ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի կամ ռուս-թուրքական բարեկամության, որի թիրախը այսօր դարձել է Սյունիքը։ Ռուդենկոյի և Լավրովի ցինիզմը ոչ այնքան մարտահրավեր է, որքան իրական հնարավորություն ճանաչելու՝ ովքեր են հայ ժողովրդի իրական բարեկամները և իրական ախոյանները»։

Արման Բաբաջանյանին արձագանքեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, նշելով, թե ՌԴ-ն, լինելով ՀՀ ստրատեգիական գործընկեր, շարժվում է ՀՀ իշխանությունների որոշումների ներքո․ «Եթե իշխանությունը որոշում է չկռվել ներխուժած թուրքի դեմ, հույս ունեք՝ Ռուսաստանը պիտի ասի չէ՝ պիտի կռվե՞նք»։

Ռուդենկայի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի դռները բաց են նաև Ադրբեջանի առաջ, Աբովյանը մեկնաբանում է իր ձևով․

«Էդ մարդը ասում է՝ եթե Հայաստանը Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավեց, ուրեմն՝ Ադրբեջանը կարող է հայտ ներկայացնել, ոչ թե մտնել։ Ո՞ւմ է ձեռնտու գեներացնել տրամադրություններ, որոնք վտանգում են մերհարաբարությունները մեր ստրատեգիական գործընկերոջ հետ»։

Բաբաջանյանն էլ պնդեց՝ թե Ռուսաստանը ուզում է թաղել Արցախի հարցը՝ ուշադրությունը սևեռելով Սյունիքի վրա։