A
A
Բերման ենթարկվածի խուզարկությամբ «Մակարով» ատրճանակ ու փամփուշտներ հայտնաբերվեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 22-ի գիշերը ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողները հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ձեռք բերեցին, որ Վանաձորի Տարոն-2 թաղամասի բնակիչներից մեկն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Տվյալներն իրացվեցին ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Բազումի բաժնի ծառայողների հետ։ Արդյունքում՝ 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բաժին բերման ենթարկվեց ոստիկանության Տարոնի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով։ Բացի այդ, հայտնաբերվեց ևս 3 փամփուշտ։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
`