Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր շանսերը ուղիղ համեմատական են ժողովրդի գիտակցության հետ․ «Արդար Հայաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)

Վերջերս հիմնադրված «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ փաստաբան Նորայր Նորիկյանի գլխավորությամբ, ևս հայտ ներկայացրեց ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու։ Կուսակցության ներկայացուցիչները փաստաթղթերը հանձնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Հայտնեցին, որ իրենց ցուցակը բաղկացած է 85 թեկնածուներից, ովքեր պրոֆեսորներ, դասախոսներ, գիտությունների թեկնածուներ, մանկավարժներ, դիվանաետներ, քաղաքագետներ են։

«Հայտնի անուններ, իհարկե, կտեսնեք»,-վստահեցրեց կուսակցության անդամ Դավիթ Կարապետյանը։

Կուսակցության անդամները հետընտրական կոալիցիաների մասին որևէ բացահայտում չարեցին, ասացին՝ այս պահին ընտրությունների գնում են առանց որևէ դաշինքի, միայնակ։ Նշեցին, որ իրենց հույսը քաղաքացիների գիտակից ընտրությունն է, տրամադրված են մարտական և իրենց շանսերը գնահատում են բարձր։

«Մեր շանսերը ուղիղ համեմատական են ժողովրդի գիտակցության հետ»,-նշեց Կարապետյանը։