Պատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրներից Փաշինյանին հորդորել են չդիմել այդ կառույցին․ Ս․Սահակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են աջակցության համար չդիմել ՀԱՊԿ, քանի որ դա կարող է հանգեցնել այդ կառույցի ինքնալուծարմանը․ այս մասին ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմնի անդամ Սուրեն Սահակյանն «Ա1+»-ի հետ զրույցում։
Նա նշեց, որ Ն․Փաշինյանն այդ մասին քաղաքական ուժերին տեղեկացրել է հենց պատերազմի օրերին, երբ հանդիպումներ էր ունենում խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ։
«Ես հաստատում եմ, որ պատերազմի ընթացքում եղել է հորդոր՝ չդիմել ՀԱՊԿ-ին։ Դա եղել է, փաստ է։ Հորդորը եղել է ոչ միայն Ռուսաստանից, ենթադրում եմ նաև այլ երկրներից։ Դա կարող էր կազմակերպության ինքնալուծարման խնդիր առաջացնել»,- հավելեց նա։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նա կարծիք հայտնեց, որ նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ձևավորած դաշինքները կիսում են ընդդիմադիր ձայները։ «Թե ինչու են մրցակցում, իրենք գիտեն։ Փոշիացնում են իրար ձայները»,- ասում է Ս․Սահակյանը։