ՀՖՖ-ն 250 հազար դրամի չափով տուգանել է «Նոա» ակումբին, իսկ թիմի խաղացողին՝ որակազրկել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի է ունեցել կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը: Ըստ դրա որոշման՝ «Նոա» թիմի ֆուտբոլիստ Գեղամ Հարությունյանն որակազրկվել է 2 խաղով, «Նոա» ՖԱ ՀԿ ակումբը տուգանվել 250.000 դրամի չափով:
Պատճառը` ֆուտբոլիստը «Ուրարտուի» հետ խաղում անվայել խոսքերի համար հեռացվել էր դաշտից: Նույն խաղի 82-րդ րոպեին «Նոայի» երկպագուները ջրի 5 շիշ են նետել «Ուրարտուի» պահեստային նստարանի դիմաց:
Դրա համար «Նոա» ակումբը տուգանվել է 150 հազար դրամով, իսկ «Ուրարտու ՄՀԿ» ակումբը` 20 հազարով: Վերջինս կվճարի նաև 30 հազար տուգանք այն բանի համար, որ «Ուրարտու-1-05» թիմի երկրպագուները պատանեկան առաջնության խաղին սպառնալիքներ են հնչեցրել մրցավարների հասցեին:
Իսկ ահա «Արարատ-Արմենիա Ֆուտբոլային Ակումբ» ԲԲԸ-ը տուգանվել է 20.000 դրամի չափով, քանի որ «Արարատի» հետ խաղից հետո չի կազմակերպել հետխաղյա մամուլի ասուլիս: