Բացել լրահոսը Փակել լրահոսը
193220559_1806527022890405_3688091495948275672_n
A A
Սպորտ

Ադրբեջանի թիմը ոչ մարզական վարքի համար որակազրկվել է

Մայիսի 26-ից 29-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անց է կացվում Սամբոյի Եվրոպայի առաջնությունը:
 
Մայիսի 26-ին կայացավ պատանիների առաջնությունը, 27-ին՝ երիտասարդների:
 
Մայիսի 28-ին մրցասպարեզը տրամադրվել էր տղամարդկանց, կանանց ու մարտական սամբոյի հավաքականների ներկայացուցիչներին:
 
Միանգամից նշենք, որ Հայաստանը ներկայացնող Արամ Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
 
Սակայն, օրվա գլխավոր իրադարձությունը ծավալվեց եզրափակիչների խաղարկության ընթացքում ու կրեց անցանկալի, տհաճ բնույթ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սամբոյի ֆեդերացիան։
 
Ահա թե է հաղորդում Կիպրոսից հաղորդեց Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը.
 
«Երբ 71 կգ քաշային կարգի եզրափակչում գոտեմարտում էին ՌԴ ներկայացնող Մագոմեդ Գաջիևը և ադրբեջանցի Էմիլ Հասանովը, և երբ հաղթանակը շնորհվեց ռուսաստանցուն, ախոյանը դրսևորեց ոչ մարզական պահվածք, ինչին հաջորդեց ամբողջ ադրբեջանական պատվիրակության հախուռն ու աղմկոտ մուտքը մրցագորգեր, սկսվեց քաշքուկ ու անկարգություն: Որպեսզի մենք՝ հայերս, որևէ առնչություն չունենանք, կարգադրեցի մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին դուրս գալ մարզապալատից»:
 
Քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն տեղադրվեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի կայքում, որով իրազեկվում էր, որ «Ադրբեջանի թիմը ոչ մարզական պահվածքի համար որակազրկվել և հեռացվել է առաջնությունից: Սամբոյի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բոլոր սամբիստների արդյունքները չեղարկվել են»: