A
A
Իսպանիայի հավաքականի ավագը Եվրո-2020-ից առաջ վարակվել է կորոնավիրուսով
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության մեկնարկից 5 օր առաջ Իսպանիայի հավաքականի ավագ Սերխիո Բուսկետսի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Ինչպես նշում են իսպանական լրատվամիջոցները, նա արդեն ինքնամեկուսացել է, իսկ մնացած խաղացողները շարունակում են պատրաստվել առաջնությանը:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգել է բոլոր գովազդային և հասարակական միջոցառումները: Ինչ վերաբերում է հունիսի 8-ին նախատեսված Լիտվայի հետ ընկերական հանդիպմանը, ապա Իսպանիան այդ խաղում հանդես կգա երիտասարդական կազմով: Իսպանիայի ընտրանին առաջին հանդիպումը Եվրո-2020-ում կանցկացնի հունիսի 14-ին, Շվեդիայի հավաքականի հետ, որը երկու օր առաջ ընկերական խաղում 3:1 հաշվով հաղթել է Հայաստանի ազգային թիմին: