Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին․ Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը վաղ առավոտից Երևանում և Սյունիքի մարզում սկսել է նախընտրական քարոզարշավը։ ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը Երեւանում է,  իսկ Սյունիքում են ԼՀԿ պատգամավորի թեկնածուներ Գևորգ Գորգիսյանը, Անի Սամսոնյանը և այլք։

Իրենց հիմնական ուղերձը, Մարուքյանի խոսքով, երկրում ներքաղաքական հաշտություն, խաղաղություն, համերաշխություն, միասնականություն ձևավորելն է․ «Կանգ չենք առնելու, ամեն ինչ անելու ենք, որ ազգային համաձայնությունը, միասնականությունը հաղթի, որովհետև եթե միասնականությունը չհաղթի, մեզ կհաղթի թշնամին»։

Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի՝ միմյանց հասցեին վիրավորանքներ հնչեցնելուն, նա նշեց, որ հունիսի 21-ն այն գիծն է, որից հետո երկրում պետք է միասնականությունը վերականգնվի։ Մարուքյանի խոսքով՝ լարվածությունն այնքան է սրվելու, որ մարդկանց, իրենց հետևորդներին տանելու են քաղաքացիական բախումների․  «Դա հնարավոր է կանխել, եթե ԼՀԿ-ն հավաքի 40% չկողմնորոշված ընտրողների ձայների մեծամասնությունն ու պարտադրի այդ կողմերին համերաշխություն, այլապես եթե մի կողմը հաջողություն ունեցավ, օրակարգ է բերելու՝ ոչնչացնել մյուս կողմին»։

ԼՀԿ-ն շարունակեց քայլարշավը Երևանի կենտրոնով՝ բուկլետներ բաժանելով մարդկանց և բարձրախոսով ներկայացնելով իրենց նախընտրական ծրագրի առաջնային դրույթները։