Բացել լրահոսը Փակել լրահոսը
198829896_1375588642807676_3720024715833965274_n
A A
Պաշտոնական

Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է ԱՀ քաղաքացիներին

ԱՀ ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ տարածքում ճանապարհային երթևեկության խախտումների համար վարչական պատասխանատվության ենթարկված ԱՀ քաղաքացիների տույժ-տուգանքների մարման և փոխհատուցման նպատակով ս.թ. հունիսի 14-ից մինչև հուլիսի 13-ը ներառյալ ճանապարհային ոստիկանությունում ընդունվում են դիմումներ:
 
Նախարարությունը հորդորում է դիմումի հետ ներկայացնել նաև վարչական տույժի ենթարկվելու հանգամանքը հաստատող փաստաթղթերը:
Դիմումները կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեով:
Թեժ գիծ` 0479 97 43 40