Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ավելի լավ է մարդ սպանեին, քան մեր զինվորների մասունքների հետ էդպես վարվեին․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Ավելի լավ է մարդ սպանեին, քան մեր զինվորների մասուքնների հետ էդպես վարվեին։ Այս մասին Սյունիքում՝ «Սյունյաց երկրին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով դիահերձարաններում զոհված զինծառայողների աճյունները պարկերով հատակին պահելու խնդրի մասին։

«Մեծագույն հիմարություն է, երբ քո հակառակորդ երկրի ղեկավարը ամեն օր հայտարարություն է անում, իսկ դու՝ ոչ։ Մի անգամ մենք պատասխանեցինք, իշխանությունները սկսեցին մեզ քննադատել։ Ես ամեն օր Ալիևին ի՞նչ պատասխանեմ։ Պատասխանողն ինքը պետք է պատասխանի։ Ալիևն իզուր է՞ ասում՝ դու ով ես, որ ես քեզ հաղթած լինեմ։ Ալիևի մանկության երազանքն էր մեզ հաղթել»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարություններին չարձագանքելու մեր իշխանությունների քաղաքականությունը։