Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակաթույնը չէր ազդել

Մարզեր
a6dc22c44f2dbccd05e7f00f59287b60

Օձի խայթոցով հոսպիտալացված 22-ամյա Սմբատ Քարամյանի վիճակը Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի բժիշկները արդեն բավարար են գնահատում:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին, երեկոյան, Քաշաթաղում: Սմբատի պատմելով, նա վախենում է օձից, բայց պատահածին փորձում է սպանել: Այս անգամ մոտ 1,5 մետրանոց գյուրզային չէր նկատել ու տրորել է պոչը:

«Զգացի, որ կծեց ու անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց: Երկու անգամ հակաթույն ներարկեցին, սառույցներ դրեցին, բայց վիճակս գնալով վատանում էր»,-պատմում է տուժածը:

Քաշաթաղի հիվանդանոցում տեսնելով հիվանդի վիճակի վատթարացումը` անմիջապես տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն:

«Խայթել էր ձախ սրունքից, հիվանդը շոկային վիճակում էր, նկատվում էր գիտակցության անկում, իսկ այտուցը հասել էր մինչև ձախ անութափոսը» ,-ասում է կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանը:

Ստիպված էին հիվանդին վիրահատել, որպեսզի հեռացնեն այտուցների հեղուկները: Ըստ բժշկի, չնայած Քաշաթաղի հիվանդանոցում առաջին օգնությունը ցույց էին տվել, բայց չէին դուրս քաշել թույնը:

Հիվանդանոցում կարծում են, որ սա օձի խայթոցի այս տարվա վերջին դեպքը կլինի, քանի որ եղանակը աստիճանաբար ցրտում է: Իսկ 22-ամյա երիտասարդը մի քանի օրից Քաշաթաղ կգնա:

Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" Հ/Ը