A
A
Ամերիկացի աթլետը թարմացրել է 31 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ ներկայացնող աթլետ Ռայան Կրաուզերը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել գնդի հրում մրցաձևում:
Ինչպես տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները, Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում 28-ամյա մարզիկը ցույց է տվել 23,37 մ արդյունք: Դա 25 սանտիմետրով գերազանցում է համաշխարհային ռեկորդը, որը 1990 թվականին սահմանել էր նրա հայրենակից Ռենդի Բարնսը:
Ի դեպ, Ռայան Կրաուզերն այս տարվա հունվարին արդեն թարմացրել էր գնդի հրման ռեկորդը մարզադահլիճում, այն հասցնելով 22,82 մետրի: