A
A
Հայաստանի թենիսի հավաքականը Դևիսի գավաթի խաղում հաղթեց Ադրբեջանին
Աջակցիր «Ա1+»-ինԹենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Սկոպիեում ընթացող թենիսի աշխարհի թիմային առաջնության` Դևիսի գավաթի 4-րդ լիգայում:
Այսօր կայացած 2-րդ տուրի խաղում մեր ընտրանին լարված պայքարում 2:1 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ազգային թիմին։ Մենախաղում կողմերը տարան մեկական հաղթանակ, իսկ ահա զուգախաղում հաջողությունն ուղեկցեց Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգին` 2:1:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը մրցաշարում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և միավորներով հավասարվեց Չեռնոգոիայի հետ: Խմբային փուլի երրորդ խաղում մերոնք կհանդիպեն հենց չեռնոգորիցների հետ: